Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի
18.05.2019 | 01:09

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի: Տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել են երկու թեկնածու: Մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Նշանակումը մեկ տարով է:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհավորում եմ և հաջողություն մաղթում: Լիահույս եմ, որ արհեստավարժ և սրտացավ աշխատաքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինի սպասված արդյունքը»:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ